Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ «Մանախ» մականվամբ հայտնի ազատամարտիկ Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել էր:
Երկուշաբթի օրը, ժամը 16։00-ին Արթուր Այվազյանի աջակիցներն ու հարազատները, ինչպես նաև ազատամարտիկի կողմից փրկված զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնելու Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց։
Կազմակերպիչները հրավիրում են քաղաքացիներին մասնակցելու հավաքին։



