Բորելը ԵՄ-ին կոչ է արել ավելացնել ռազմական մա...

Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ բոլոր երկրներին ավելացնել ռազմական մատակարարումներն Ուկրաինային: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Մենք բոլորս պետք է ավելացնենք մատակարարումներն Ուկրաինային: Նրանց, առաջին հերթին, անհրաժեշտ ՀՕՊ միջոցներ, ձմեռային սարքավորումներ և համազգեստ»,-հայտարարել է նա ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել Ուկրաինայի զինված ուժերի համար պատրաստել ևս 10 հազար զինվորականներ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի հրաժարվում մինչև 2024 թվականի մարտը 1 մլն արկ մատակարարելու իր խնդրից: