Բոլորիս մոտ նյարդային վիճակ է, գնում ենք շուկ...

Մեկ  20 գրամանոց վզնոց գործելու համար ես պետք է մոտավորապես մի 600 հազար դրամ, այսինքն 600 հազար դրամ պետք է հումքի փող ծախսեմ, ձեր կարծիքով՝ հիմա  ես ինչքա՞ն եմ վճարվում: Այս մասին ԱԺ-ում հարկային փոփոխությունների հարցի քննարկման համար հրավիրված հանդիպմանն ասաց տնտեսվարողներից մեկը:

«Ինչքա՞ն եք պատկերացնում, օրինակ իմ եկամուտն այդ 600 հազար դրամ ներդրումից: Ես հնչեցնե՞մ, այդ 20 գրամանոց վզնոցի համար ես վերցնելու եմ ընդամենը 30$։ Բայց, երբ ասես ՊԵԿ-ին, իրենք ասելու են՝ ոնց,  600 հազար դրամ դնես, որ 12,000 դրամ ստանա՞ս, բայց սա է իրականությունը:

Հիմա դուք ինձ ասեք, այդ 12,000 դրամից ինչքա՞նն է իմ հոսանքի ու մնացած ամեն ինչի փողը, ու տեսնենք՝  ես ի վիճակի՞ եմ այդ 10%-ը վճարել, թե չէ։ Ես առաջարկում եմ ոսկու ոլորտում ՀԴՄ չխփելու տուգանքը դարձնենք պայմանական 1 միլիոն դրամ, մի քանի ամիս հետո հանդիպենք, դուք մեզ վերլուծություն ցույց տվեք: Բոլորիս մոտ անհանգստություն է, հունվարի մեկից սկսած, մենք չենք աշխատում, մենք ամեն օր գալիս ենք, այդ ամեն օրվա մեր գալը նյարդային վճակ է ստեղծում, պետք է բիզնեսմենի համար խիղճն էլ հանգիստ լինի: Մենք ամեն րոպե մտնում ենք շուկա, մտածում ենք՝  Պեկ-ը եկավ,  սա կգա, նա կգա»,- ասաց տնտեսվարողը: