Բոլոր «կամիսար ռեքսերը», «ջեյմսբոնդերը», «շեր...

Կոնտրա լեգեմ փաստաբանական բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Երեկ հայտնել էի, որ ՀՀ-ում գործում են ապօրինի մասնավոր խուզարկուներ, որոնց ծառայություններից օգտվելու մասին հայտարարել էր ինչ-որ ինստիտուտի ղեկավար Ս. Սաֆարյանը: Ֆեյսբուքյան գրառմամբ դատախազությանը միջնորդել էի կատարել քրեադատավարական ստուգողական գործողություններ, սակայն որևէ արձագանք չստացա:

Այսօր նույն պահանջով գրավոր դիմել եմ դատախազությանը: Օրինականությունը մեր երկրում չպետք է ունենա այլընտրանք:
Բոլոր կամիսառ ռեքսերը, ջեյմսբոնդերը, շերլոկխոմսերը պետք է հայտնվեն ճաղերի հետևում կամ հոգեբուժարանում: