Բլինքեն. ԱՄՆ-ն գրեթե ժամանակ ու գումար չունի...

ԱՄՆ-ն գործնականում սպառել է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու իր հնարավորությունները, ուստի ԱՄՆ Կոնգրեսը պետք է հավանություն տա  Կիևին  նոր հատկացումներին։ Այս մասին Պետդեպարտամենտում տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք գրեթե սպառել ենք [Կիևին աջակցելու համար] մեզ անհրաժեշտ գումարները, և մենք  համարյա  ժամանակ չունենք»,- ասել է նա: Այդ կապակցությամբ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է հնարավորինս արագ քննարկի Ուկրաինային նոր օգնություն հատկացնելու հարցը։