Բլինկենն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջ...

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Պետքարտուղարը նշել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել նման համաձայնագրի շուտափույթ կնքման կարևորությունը։