Բիզնես դասընթացներ ԼՂ տեղահանվածների համար․ պ...

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն ունեցող կազմակերպությունները կարող են դիմել և կնքել հրապարակային օֆերտայի պայմանագրեր։ 

Այս մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և կնքելով պայմանագիր՝ ներառվել միջոցառման շրջանակում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկում։

Ծրագրի շրջանակում բիզնես ուսուցման և ուղեկցման աշխատանքների կազմակերպման համար կազմակերպությանը վճարվում է՝

  • յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ,
  • յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։