Բիշքեկում ընթանում է ՀԱՊԿ նեղ կազմով հանդիպու...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը նեղ կազմով հանդիպում են անցկացնում Բիշքեկում:

Այնուհետև բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների անդամների, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ:

Նախատեսվում է հաշվի առնել ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային փոխգործակցության առանցքային թեմաները, ինչպես նաև կարծիքներ փոխանակել ակտուալ տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:

Բացի այդ, հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը կնշի ՀԱՊԿ-ում 2020 թվականին Ռուսաստանի նախագահության առաջնահերթ ուղղությունները։