Բիոնիկ պրոթեզներ տղաներին

Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը տեղեկացնում է, որ  այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին։

«Կարենի դեմքին վերջապես ժպիտ առաջացավ: Զինվորի տանը դա բոլորն են նկատում: 

44-օրյա պատերազմի ժամանակ երկու ձեռքը կորցրած ժամկետային զինծառայողը այնպիսի ոգևորությամբ է փորձում վարժվել իր նոր վերին վերջույթներին...

Զինվորի տանն այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին:

Բիոնիկ պրոթեզը 30-ից ավելի ֆունկցիայի հնարավորություն է տալիս: Տղաները քիչ քիչ սովորում են կառավարել դրանք՝ դառնալով հնարավորին ինքնուրույն իրենց կենցաղում»,- նշված է Զինվորի տան ֆեյսբուքյան էջում։