
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը անդրադառնալով կրթական ոլորտին՝ ասաց, որ բազմաթիվ խնդիրներ, լուրջ մտահոգություններ ունեն կրթական համակարգի մասով: Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ ստացել են դաշնակցական երիտասարդների դիմումը: Բայց դեռևս չեն քննարկել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով.
«Նախարարի հրաժարականի նպատակահարմարության մասին հարցը քննարկելուց հետո մեր դիրքորոշումը կներկայացնենք»,-ասաց Տոնոյանը: