Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծնն...

«Հրապարակ»-ը գրում է. «Փաշինյանը թիմին ասել է, թե ամեն ինչ անելու է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ Աղավնոյի, Բերձորի տարհանումը հետաձգվի: Հիշեցնենք․ այդ տարածքների հանձնման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է: Դրանով փորձելու է ոչ միայն ժամանակ շահել և կոմունիկացիաների տեղափոխման գործն առաջ տանել, այլև խուսափել քննադատությունների ալիքից, որը նոր ուժով կծավալվի 25-ից հետո:

Աղավնոն Ադրբեջանին հանձնելու օրը՝ օգոստոսի 26-ը, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն է։ Ուշագրավ է, որ Արցախը, որպես կանոն, մաս-մաս տրվել է Ադրբեջանի համար նշանակալից օրերին, ինչի համար էլ Փաշինյանին մեղադրում են Ալիևի հետ ուղիղ կապի ու համագործակցության մեջ: Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին` Ադրբեջանի դրոշի օրը, Քարվաճառը՝ Քարվաճառն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը, Բերձորը կհանձնվի Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը»:

Մանրամասները՝ թերթի համարում: