Եվրամիության ընդլայնումն «աշխարհաքաղաքական անհրաժեշտություն» է և ունի աշխարհաքաղաքական պատճառներ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած խորհրդաժողովում։
«ԵՄ-ում այժմ միաբանություն կա այն բանի վերաբերյալ, որ մենք պետք է ընդլայնվենք: Դա Ուկրաինայում (խմբ․՝ հակամարտության) աշխարհաքաղաքական հետևանքն է…», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
«Մեր միության ընդլայնումն աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է: Բայց միաժամանակ դա նաև աշխարհաքաղաքական հնարավորություն է ԵՄ-ի համար», - հավելել է Բերբոքը: