Բելգիան ծանր այրվածքների բուժման գործում մասնագիտացած մի խումբ մասնագետների է ուղարկել Հայաստան՝ Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին Բելգիա տեղափոխելու համար։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը։
«Բելգիան արձագանքել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից հետո օգնություն տրամադրելու Հայաստանի խնդրանքին։ Երևան է մեկնում «Բելգիայի առաջին օգնության և աջակցության թիմից» մի խումբ՝ ծանր այրվածքների մասնագետներ։ Տուժածները կտեղափոխվեն Բելգիա և բուժում կստանան այստեղ», - գրել է պաշտոնյան։
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից վառելիքի պահեստում խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 170 մարդ։