ԲԴԽ-ն մերժեց Ռուբեն Վարդազարյանին պատասխանատվ...

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ մերժեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ Կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ ԲԴԽ-ն հայտնեց, որ վարույթ հարուցելու ժամկետները խախտված են։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) դեմ վարույթ էր հարուցել։ Պատասխանող կողմը՝ Ռուբեն Վարդազարյանը վարույթի քննության ամենասկզբից հայտարարել էր, որ չի ներկայանալու նիստերին։