Դատավորների ընդհանուր ժողով ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Մերի Համբարձումյանը:
Դատական իշխանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քվեարկությանը մասնակցել է 233 դատավոր: Ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը: