ԲԴԽ անդամներ են ընտրվել դատավորներ Արթուր Աթա...
«Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։
 
Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։
 
Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորում է նորընտիր անդամներին և մաղթում արգասաբեր աշխատանք»։