Հոկտեմբերի 11-ին արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նշվել է, որ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի հեռանկարների, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերի, տարածաշրջանում վերջին իրավիճակի, Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի թեմաներով։
Բայրամովը Կլաարին ասել է, որ Ադրբեջանի տարածքից հայ բնակիչների հեռանալը կապված չէ բռնի տեղահանման հետ, և դրա վառ օրինակն են ՄԱԿ-ի ներկայացուցիչների վերջին այցերը տարածաշրջան և այցից հետո արված հայտարարությունները։