Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկները՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու մասով։
«Մենք առաջին իսկ օրվանից ասել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերի շրջանակներում»,- մամուլի ասուլիսում ասել է Բայրամովը՝ ամփոփելով տարվա արդյունքները։



