ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը վերջերս վիրահատության է ենթարկվել՝ մաշկից քաղցկեղի բջիջները հեռացնելու համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով նրա մամուլի քարտուղարին։
Բայդենի գրասենյակը հայտնել է, որ վիրահատությունից հետո նրա վերականգնումը լավ է ընթանում: Չի նշվում, թե երբ է նախկին նախագահը ենթարկվել այդ վիրահատությանը։
Բայդենը նմանատիպ վիրահատության է ենթարկվել իր նախագահության տարիներին՝ 2023 թվականի փետրվարին։



