Բայդենը հանձնարարել է լրացուցիչ օգնություն տր...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է լրացուցիչ օգնություն հատկացնել Իսրայելին Գազայի հատվածում գործողություն իրականացնելու համար» «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ,  հայտնել են Սպիտակ տանը:

«Նախագահը կարգադրել է հավելյալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի այս աննախադեպ ահաբեկչական հարձակմանը դիմակայելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ պետության ղեկավարը պարբերաբար կտեղեկացվի զարգացումների մասին, իսկ նրա վարչակազմի ներկայացուցիչները սերտ կապի մեջ կմնան իսրայելցի գործընկերների հետ։

Ավելի ուշ Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել Է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որ լրացուցիչ օգնությունն արդեն ճանապարհին է: Կողմերը քննարկել են նաև այն միջոցները, որոնք ձեռնարկվում են, որպեսզի «Իսրայելի թշնամիներից ոչ մեկը հնարավոր կամ նպատակահարմար չհամարի օգտվել ստեղծված իրավիճակից»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։