![Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվո...](/imgs/posts/medium/2025/02/ca2f5c3.jpeg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ վերացնում է նախկին նախագահ Ջո Բայդենի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը։ Այս մասին գրում է CNN-ը։
Թրամփը պնդում էր, որ Բայդենը նախադեպ ստեղծեց 2021 թվականին՝ իր պաշտոնից հեռանալուց հետո հանձնարարելով հետախուզական համայնքին սահմանափակել Թրամփի մուտքը ազգային անվտանգության հետ կապված տեղեկատվությանը։ Թրամփը դա համարում է անարդար գործողություն:
«Կարիք չկա, որ Ջո Բայդենը շարունակի գաղտնի տեղեկատվության հասանելիություն ստանալ», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում հրապարակված գրառման մեջ, ապա ավելացրել. «Ջո, դու ազատված ես»։
Թրամփն ասել է՝ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը», Բայդենը վատ հիշողություն ունի։