Բայդենի ընտանիքը կոչ է արել նրան դուրս չգալ ն...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը, մրցակից Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո,  հանդիպել է Քեմփ Դեյվիդում գտնվող նախագահական նստավայրում։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ հարազատները «միանշանակ աջակցություն» են հայտնել գործող նախագահին՝ շարունակելու մասնակցել նախագահական ընտրություններին։

Ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ CNN-ը, ընտանիքի կարծիքը Բայդենի համար շատ կարևոր է, նույնիսկ ավելի շատ, քան նրա մերձավոր խորհրդականների շրջապատի դիրքորոշումը։

Ընտանեկան խորհրդին մասնակցել են առաջին տիկին Ջիլ Բայդենը, որդին՝ Հանթեր Բայդենը, և թոռները։ Ընտանիքը հիասթափություն է հայտնել այն թիմից, որը նախագահին նախապատրաստել էր բանավեճի և դրանում Բայդենի ձախողումից հետո քննարկել խորհրդականների հնարավոր պաշտոնանկությունները։

CNN-ը հիշեցնում է, որ ընտանեկան խորհուրդը տեղի է ունեցել ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կոչերի ֆոնին։ Ընտանիքի կարծիքը կարող է փոխվել, եթե իրավիճակը վատթարանա կամ եթե նախագահը համոզվի, որ մրցապայքարից իր հեռանալը դեմոկրատներին կօգնի հաղթել աշնանը կայանալիք ընտրություններում: