Բավրա տանող ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով...
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Աշոցքի տարածաշրջանի Մ-1‚ Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի՝ Թորոսգյուղից մինչև Բավրա (կմ143-կմ173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Հորդոր վարորդներին՝ տվյալ հատվածով երթևեկե՛ք միայն խիստ անհրաժեշտության դեպքում։