Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջնե...

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սրանք լրիվ ցիրկ են։

Նիկոլի ԱԳՆ-ն ոչ ավել,ոչ պակաս հայտարարոււմ  է. «Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»։

Հարց։ Իսկ ո՞վ է փակել հայ-թուրքական սահմանը։

Պատասխան: Հայ-թուրքական սահմանը 1993-ին փակել է Թուրքիան։

Տրամաբանությունը հուշում է,որ ո՞վ փակել է, նա էլ պետք է բացի միջպետական սահմանը։

Իսկ ի՞նչ է ասում Թուրքիան այս կապակցությամբ։

Թուրքիան խորհուրդ է տալիս ՀՀ իշխանություններին լսել Ադրբեջանին  ու կատարել նրա պայմանները։

Միայն Ադրբեջանի պայմանները բավարարելուց հետո Թուրքիան կհաստատի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ։

Այդ հարաբերությունները կլինեն ոչ թե դիվանագիտական հավասար հարաբերություններ, այլ՝ տեր ու ծառայի հարաբերություններ։

Սա է նիկոլիստների բերած «խաղաղությունը»։

Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ կնքել «խաղաղություն»։

Եթե դա խաղաղություն է,ուրեմն Ադրբեչանն  էլ ժողովրդավարության օրրան է։

Ի՞նչ ասեմ էլ սրանց…

Կեղտը «դայաղ են  անում» ժողովրդին ու ասում են ՝«կերեք շոկոլադ է»»: