Բավական էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի ժամանակ նրա դուստրը սուրճ մատուցեր հորը եւ մեկ շաբաթ չանցած՝ գործող իշխանությունները բեմադրեցին «Աննա Հակոբյանը խոնարհ հարս» բեմադրությունը, հավաքելով վիրավոր զինծառայողներին, որտեղ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էր հյուրասիրում։
Հասկանալի է, Փաշինյան-Հակոբյան զույգը մեղմ ասած՝ «փորլուծ» էր ընկել, եւ որոշել իրենց խելքի չափով հակահարված տալ նախագահ Քոչարյանին։ Արդեն այսօր համացանցում տարածվեց լուսանկար, որտեղ նախագահ Քոչարյանը առանց թիկնազորի, ոստիկանական կարդոնների ԱԱԾ-ի եւ դիպուկահարների փողոց է անցնում իր ղեկավարած երկրի մայրաքաղաքում, այն դեպքում, երբ նախագահ Քոչարյանի կառավարումից հետո ամեն բան արվել է տասը տարի շարունակ նրան «սեւացնելու» համար, իսկ վերջին երեք տարին գործող իշխանությունները իրենց ենթակա բոլոր ռեսուրսներով, ներառյալ նաեւ մեդիան եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը հետապնդումների թիրախում են պահել Քոչարյանին։
Սակայն նա հանգիստ Երեւանի փողոցներով քայլում է, առանց վախենալու, որովհետեւ գիտի, որ հասարակ քաղաքացին, ով ունակ է մտածելու, երբեք տուրք չի տա ընդունված հակաքոչարյանական թեզերին։ Ու սա այն դեպքում, երբ իրեն «ժողվարչապետ» հռչակած Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը գնալու համար ոստիկանական ուժեր է կուտակում եւ այլ «մեյմունություններ» անում, հասկանալով, որ այլեւս անցել են իր «աղջիկ վախտերը» ու հիմա նա ոչ միայն ընդունված չէ իր ժողովրդի կողմից, այլ նաեւ մերժողականությունը իր հանդեպ հատել է ատելության սահմանը, ինչը հատկապես վատ է եւ վախենալու Փաշինյանի համար։



