«Դա մեզ համար մութ է։ Տարբեր հայտարարություններ արեցին` Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն` առանձին»,-Politik.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է գնահատում Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը, ասաց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արցախի Հանրապետության պատգամավորների հրավիրել են ԱԺ` փակ հանդիպման` հարցուպատասխանի միջոցով մութ կողմերը պարզելու համար։ Գագիկ Ծառուկյանը նշեց նաև, որ ընդունում է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, թե ով Արցախը մարզ է համարում, պետք է այնտեղ չգնա․«Արցախն առանձին պետություն է, որն ունի իր նախագահը, ԱԺ նախագահը, իր ծրագիրը, իր գործունեությունը։ Ժողովրդի պայքարը անկախ պետության համար է եղել և այդպես էլ պետք է լինի»։



