Հանրահավաքի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը հայտնեց, որ ծանուցագիր է ստացել ՀՔԾ-ից՝ հարցաքննության ներկայանալու մասին:
Նա տեղեկացրեց նաև, որ ծանուցագրեր են ուղարկվել նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին, Շաքե Իսայանին, Իվետա Տոնոյանին, Վահե Էնֆիաջյանին, Գևորգ Պետրոսյանին, Միքայել Մելքումյանին:



