Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի գրառումը․
«Քիչ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող Ժոնգ թոնգ մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի։ Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին»։



