Բաքուն սպասողական փուլում է․ Աբրահամյան

Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են, սակայն տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման ստանձնումից ի վեր, տարբեր երկրներ փորձում են իրենց կամ իրենց կոնֆլիկտի հետ կսպված դիրքորոշումներ ճշգրտեն:

Դա վերաբերվում է ոչ այնքան լուծումների վերաբերյալ ԱՄՆ մոտեցումներին, որքան ճշտելուն, թե արդյո՞ք այս կամ այն պարագայում ուժի կիրառումն ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է, թե՞ առհասարակ այդ թեման այս փուլում նրանց համար հետաքրքիր կամ ակտուալ չէ:

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր հանգուցալուծումը և ՌԴ-ԱՄՆ գլոբալ պայմանավորվածություններն իրենց ազդեցությունն ու արդյունքն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա և դրանով է նաև պայմանավորված, թե իրադարձությունները մեր ռեգիոնում ինչ սցենարով կշարժվեն»,-գրել է նա։