
Ադրբեջանը մտադիր է հետաձգել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ միաժամանակ ավելի ու ավելի շատ նոր պահանջներ առաջ քաշելով։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը կամ չի զգում որեւէ լուրջ ճնշում, որը կարող է նրան մղել խաղաղության համաձայնագրի կնքման, կամ միջազգային ասպարեզում նման ճնշումը հստակ չի դրսեւորվում։Ավելին, վերջին 7-8 օրերի ընթացքում, երբ ադրբեջանական զինուժը Սոթքից Խոզնավար կրակում էր հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ, միջազգային հանրությունն իրականում ընդհանրապես չարձագանքեց, սա մանեւրելու տեղ է ստեղծում Բաքվի համար։ Նա տնտղում է իրադրությունը եւ, բացառված չէ, որ որոշակի պահի կարող է անցնել ուղիղ սադրանքների»,- նշել է Աբրահամյանը։