Երեկ հարցազրույց է տվել ԴԱՀԿ նախկին պետ, արդեն նախկին ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը։ Դեռ հարցազրույցի միայն անոնսն է հրապարակվել, բայց այն արդեն մեծ աջակցություն է Նիկոլ Փաշինյանին։
Իր վարկանիշի պատմական մինիմումի վրա գտնվող Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պայքարի կոչ է անում Միհրան Պողոսյանը։ Մարդ ում վրա այս պահին կա գործ, որն առնչվում է 1 տոննա կոկային Հայաստան ներկրելուն, մարդ՝ ում անվան հետ են կապվում կոռուպցիոն պատմություններ, ամենահայտնին Պանամայի օֆշորի գործն էր։ Մարդ՝ ով ԴԱՀԿ պետ եղած ժամանակ քաղաքացիներից, անգամ, մանկական «գարշոկ» խլողի համբավ ուներ։ Սա ոչ այլ ինչ է, քան ճոխ նվեր Նիկոլ Փաշինյանին։
Հասարակությունը տեսնելու է մի կողմում ստախոս, վախկոտ և անհավասարակշիռ Փաշինյանին, իսկ մյուս կողմում Միհրան Պողոսյանին ու իր նմաններին և կանխատեսելի կերպով ընտրելու է Փաշինյանին, որպես չարյաց փոքրագույն։



