«Ինքիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ԿԸՀ-ում լրագրողներին ասաց, որ ցուցակը գլխավորում է ինքը, Ժուլյեն Պողոսյանը, Նարինե Մարտիրոսյանը, Հովսեփ Ղազարյանը, Ավետիս Ավետիսյանը և այլք։
«Մենք բացառում ենք կոալիցիան նախկինների և ներկաների հետ։ Մնացածի հետ կարելի է քննարկել»,-ասաց Սանասարյանը։
Նա ասաց, որ ժողովուրդը կմերժի թե նախկին նախագահներին, թե վարչապետին։ Նա ասաց, որ իրենք այլընտրանք են տալու քաղաքացուն և հատկապես հեղափոխությանը մասնակցող քաղաքացիները պետք է իմանան, որ իրենց պատգամը շարունակողներ կան։



