Բացառիկ տեսանյութ․ ի՞նչ է կատարվում թշնամու հ...

Yerevan.Today-ի նկարահանող անձնակազմը բացառիկ կադրեր է ֆիքսել թշնամու Կապան- Ճակատեն ճանպարհահատվածում տեղակայումից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Ճակատենում իր հենակտը դրել էր նախօրեին։

Մեր թղթակից Սյուզի Բադոյանը փոխանցում է, որ այստեղ թշնամու զորքերի քանակը կրկնապատկվել է։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է թշնամին արդեն ինժեներական աշխատանքներ իրականացնում Ճակատենում, բերվել է մեծ քանակի տեխնիկա, տեղակայված են վրաններ և ծածանվում է Ադրբեջանի դրոշը։

Նշենք, որ մեր նկարահանող խմբի մեքենան տեսնելուց հետո Ադրբեջանի զինծառայողների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվել։

Yerevan.Today-ի լրագրողին հաջողվել է զրուցել նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցչի հետ, որը հանգստանցնում էր, թե ամեն բան լավ է։

Առավել մանրամասն տեսանյութում՝ Սյուզի Բադոյանի մենաբանմամբ։