2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեր պետության պատմության սև էջերից մեկն է։ Այդ օրը Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի քաղաքացիներ՝ ոստիկաններ և ցուցարարներ։
Թվում է, թե մենք ամեն բան գիտենք այդ իրադարձությունների մասին։ Դե մեզ այդպես են համոզել տաս տարի շարունակ։ Բաց իրականությունը այլ է, իրականությունն ավելի ցավոտ է։
Ի՞նչ գիտենք մենք մարտի մեկի մասին։ Գիտենք, որ կային ցուցարարներ, որոնք անզեն էին ու խաղաղ, կար իշխանություն, որը եկավ և սպանեց ցուցարարներին։ Այլ բան կարծես մենք չգիտենք։
Շատերը համոզված են, որ սա է ճշմարտությունը։ Այդ օրերին ցույցերը առաջնորդողները, որոնց մեծ մասը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ այսօր իշխանության են, պնդում էին, որ ցուցարարների շարքերում չեն եղել զինված անձիք։ ՀՀ նախագահ Քոչարյանն էլ պնդում էր, որ ցուցարարների մեջ եղել են զինված մարդիկ, որոնք կրակել են և ստիպել ուժայիններին գնալ գործողությունների, որպեսզի իրադարձությունը առավել ողբերգական ընթացք չստանան։
Ոմանք չէին հավատում երկրորդ նախագահ Քոչարյանի պնդումներին։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ իր ասածը հեռու չէր իրականությունից։ Ամիսներ առաջ, մենք արդեն հրապարակել էինք մի տեսանյութ, որում պարզ երևում է, որ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում։
Հիմա մեր ձեռքի տակ նոր փաստեր են հայտնվել։ Պարզվում է Մաշտոցի պողոտայում, Պարոնյան և Լեո փողոցներում այլ զինված անձիք ևս եղել են։ Մեր ձեռքի տակ հայտնված մեկ այլ տեսանյութում զինված անձը, ցուցարարների շարքերից դեպի ոստիկանության կողմ օդ կրակահերթ է արձակում։
Ի դեպ այս երկու դեպքում էլ տեսանյութում արձանագրված են մինչ արտակարգ դրություն հայտարարելը Երևան քաղաքում առկա դրությունը։ Այսինքն քաղաքացիների շարքերում եղել են մարտական զինված զենքով անձինք, որոնց գործողությունների շարունակականությունը կարող էր անդառնալի հետևանքներ բերեր, եթե պետությունը չմիջամտեր։
Պետք է նկատենք, որ զինված քաղաքացիների գործողությունների տարածքում են զոհվել մարտի մեկի երեք զոհերը՝ Տիգրան Էդիկի Աբգարյան (ստացել է հրազենային միջանցիք վիրավորում, գնդակը չեն գտել), Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյան (ստացել է հրազենային միջանցիք վիրավորում, գնդակը չեն գտել), Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյան(ստացել է հրազենային վիրավորում, մարմնից դուրս է բերվել 5,45 տարամչափի գնդակ)։
Ինչպես արդեն նկատել էինք այս երեք զոհերը եղել են այն հատվածներում, որտեղ գործել են տեսանյութում պատկերված զինված անձիք։ Այս երեք զոհերի դեպքում էլ չի բացառվում, որ հենց կադրերում երևացող զինված քաղաքացիների ձեռքով են նրանք սպանվել։
Ի դեպ մարտի 1-ին իրենց բնակարաններում գտնվող Լեո փողոցի բնակիչներ ևս վիրավորվել են ու ակնհայտ է, որ այդ վիրավորումները կարող էին լինել օդ կրակող քաղաքացիների գործողություններից։ Ի վերջո բարձրահարկ շենքերի մեջ օդ կրակելը այդքան էլ անվտանգ գործողություն չէ։
Որոշ շրջանակները կարող են պնդել, որ դրանք սադրիչներ են եղել, բայց իշխանություններին ոչինչ չի խանգարում գտնել սադրիչներին։ Եվ հետո կադրերից էլ երևում է, որ նրանք քաղաքացիների միջից են կրակում, եթե սադրիչներ են, ապա ինչու՞ են ցուցարարները շարունակում առանց որևէ անհանսգատության մնալ նրանց կողքին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Մարտի 1-ի լիարժեք բացահայտավծ լինելու մասին։ Ու հիմա հարց է առաջանում՝ իշխանությունները գիտե՞ն, թե ովքեր են եղել քաղաքացիների շարքերից կրակողները, թե՞ Փաշինյանը չափազանցնում էր, երբ հայտարարում էր, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։ Ամեն դեպքում հիմա գնդատը իշխանության դաշտում է։ Հիմա արդեն հստակ փաստարկված է, որ քաղաքացիների շարքերում եղել են զինված անձիք ու իշխանությունները պարտավոր են հանրությանը բացատրել, թե ովքե՞ր են նրանք և նրանց գործողություններցի ովքեր են տուժել։
Հ․Գ․ Դիմում ենք բոլոր այն քաղաքացիներին, որոնք Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ունեն չհրապարակված տեսանյութեր, լուսանկարներ՝ ուղարկել այն politik.newsarm@gmail.com էլեկտրոնային հասցեին և մենք կհրապարակենք դրանք։