Բացահայտվել է 3 տարի առաջ կատարված խոշոր չափի...

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Նոր Արմավիր գյուղի բնակիչը 2018թ. մարտի 27-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, իրեն պատկանող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Նորապատ գյուղ և այնտեղ կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող ասֆալտափռիչ տեխնիկայից գողացել գլխավոր կառավարման վահանակը՝ ընկերությանը պատճառելով  առանձնապես խոշոր չափերի՝ 7.235.239 ՀՀ դրամի գույքային վնաս: