Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ` «Կամք» նախաձեռնության անդամներն այսօր` նոյեմբերի 1-ին, բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի առջեւ:
Ըստ նախնական տեղեկությունների` այսօր ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քննարկում են ընթանալու Երեւան ժամանած` Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:



