
Ազգային ժողովը 56 կողմ, 17 դեմ, 4 ձեռնպահ ձայներi հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ 56 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ։
ԱԺ-ն ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էլ ընդունվեց առաջին ընթերցմամբ 53 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանը նախքան քվեարկությունն ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։