ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։
Կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ՝ 6-ը, ձեռնպահ՝ 0։
Փոփոխությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։



