Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ մեծամասնությունն իր մեջ կամք ու ուժ պիտի գտնի իր ներսում իր կազմից նոր ղեկավար ընտրի անցումային շրջանի համար՝ մի քանի ամսով կամ կես տարով։ Հաջորդիվ քայլերը քաղաքական կոնսենսուսի հարց է։ Որքան շուտ կայացվի այդ որոշումն՝ այնքան լավ։
Ուշացրած ամեն օր ավելի է մեզ մոտեցնելու ներքին անկայունության, իշխանության դելեգիտիմիզացիայի, քաղաքական ու տնտեսական կոլապսի։ Ուշացած ամեն օր ներքին անվստահության ու թշնամության ժանտախտը օր-օրի նոր մարկանց է ներքաշելու իր շրջանառության մեջ։
Աթոռի նկատմամբ առաջացած սերը, իշխանություն պահելու ցանկությունը չպիտի բթացնեն ձեր բնական բնազդներն ու սթափ գիտակցությունը։
Պարտություն բերած (իր բոլոր հետևանքներով) ղեկավարի մնալը կայունության գրավական չի՝ այլ անկայունության, ցնցումների։
Սա աքսիոմատիկ է։
Այսօր դա դեռ ԿԸՆԿԱԼՎԻ որպես պատերազմում պարտության ծանր որոշում կայացնելու ընդունակ պատասխանատու լիդերի քայլ։
Միայն այսօր....
Հիմա դա չանելով՝ վաղը դուք եք նրան դավաճանելու...»:



