Ազգային ժողովը ԲԴԽ անդամ ընտրեց Հայկ Գրիգորյա...

ՀՀ ազգային ժողովը Բարձրագույն դատական  խորհրդի անդամ ընտրեց Հայկ Գրիգորյանին:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց քվեարկության արդյունքները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 75-ը, նրանք բոլորն էլ կողմ էին քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը:

Հայկ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:  Գրիգորյանը ԱԺ նիստում հանդիսավոր կարգով երդվեց: Երդումից հետո նա ստորագրում է երդման տեքստը: