Ազգային ժողովում քննարկվում է Կոռուպցիայի կան...

Ազգային ժողովում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։  Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է երկու թեկնածու՝ Նարինե Ավետիսյանը և Վաղարշ Աղաբեկյանը։

Թեկնածուներին ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը։