Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհ...

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես է եկել «Խորհրդարաններ և համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով: ԱԺ նախագահը ելույթում նշել է, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին` ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը:

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին` դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, նախորդ տարի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին:

Ալեն Սիմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ միջազգային խորհրդարանական կազմակերպությունները դարձել են կարևոր հարթակ, որոնց միջոցով խորհրդարանականները կարողանում են ավելի գործուն մասնակցություն ունենալ միջազգային հարաբերություններին:

Ավելին, գլոբալ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետությունների, այլև հասարակական կազմակերպությունների աջակցությունը: