
Բնականաբար ազգային անվտանգության ռազմավարությունը «իրական Հայաստանի» կոնցեպտի շրջանակներում է լինելու։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք քննարկում էինք, որպեսզի 2021 թվականի ընտրություններից հետո ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, բայց 2021 թվականից սկսած մեր շուրջ անվտանգության միջավայրը սկսեց մեծ արագությամբ փոխվել: Այն ինչ այսօր կա 2021-ից մեծ տարբերություն է կրել, և փոփոխությունների արագությունը հաշվի առնելով մենք որոշեցինք սպասել:
Բայց վերջին չորս տարիների ընթացքում մեր միշտ շարք քաղաքականություններում հստակություն է մտցվել, և մենք ավելի հստակ ենք պատկերացնում մեր քաղաքականությունը: Այսինքն մեր շուրջ միջավայրը շարունակում է փոխվել, սպառնալիքները մնում են, բայց մեր քաղաքականություններում հստակություն է մտցվել, որից մեկը «իրական Հայաստանի» կոնցեպտն է՝ իր տարբեր բաղադրիչներով»,-ասաց նա: