Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը Արևմտյան ափի պաղեստինյան գյուղում հայտարարել է, որ իրենք են այդ գյուղի տների տերերը:
«Այստեղ յուրաքանչյուր տուն մեզ է պատկանում, մենք այս տան տերերն ենք, հիշե՛ք, ձեր տունը կդառնա իմը», ասել է Բեն-Գվիրը:
Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելի խորհրդարանը նախնական ընթերցմամբ հաստատել է Իսրայելի ինքնիշխանությունը Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա տարածող օրինագիծը, որը ԱՄՆ փոխնախագահ Վենսն անվանել է վիրավորական:



