
Այսօր՝ օգոստոսի 25-ից Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս մասին հայտնում են ԲԴԽ–ից։
«Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ միջոցներով.
1) Արդարադատության նախարարության էլեկտրոնային փոստի administrativecourt@moj.am հասցեով
2) Արդարադատության նախարարության 85-00 հեռախոսահամարով
3) Դատական դեպարտամենտի 010511811 կամ 010511797 հեռախոսահամարներով»,–ասված է հաղորդագրությունում։