Այսօրվա վայ ղեկավարները մեր զինվորներին հրամա...

Մենք հանձնել ենք երկիրը մի իշխանության, որն ասում է, թե Հայոց ցեղասպանությունը դա երկրորդական է մեզ համար, զինանշանի վրայից ուզում են հանել Մասիս սարը։ Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Գյումրիում քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

«Մինչեւ պատերազմը մոտ 5000 սպաների, որոնք հաղթել են պատերազմը, ազատել են աշխատանքից և նրանց փոխարեն բերել են մարդկանց, որոնցից մեկը ասենք, պոնչիկ սարքող է, մյուսը՝ կոշկակար:

ՊՆ-ն լուրջ գումարներ էր ֆիքսել օդը պահպանել համար, այդ թվում «Պանցիր»-ը, Բայրաքթարներին ոչնչացնելու համար: Երկրի բյուջեում դա ֆիքսած էր, բայց դրա փոխարեն այսօրվա ղեկավարները գնեցին չորս հատ ՍՈՒ 30 ինքնաթիռներ՝ առանց հրթիռների: Դրանք սերֆի անելու համար էին:

Մինչեւ պատերազմի սկսվելը չորս ՀՕՊ զորամասեր են փակվել։ Երբ որ զեկուցում էին, որ մենք կարող ենք խփել Բաքու-Ջեյհան նավթամուղին, այսօրվա երկրի վարչապետն ասում էր՝ ինձ զանգել է «Բրիթիշ Պետրոլյումի» սեփականատերը Անգլիայից և ասել է, թե դրան մոտիկ չգնաք: Եվ մենք չխփեցինք։

Հետո զեկուցում են, որ 4000 զինվոր է հավաքվել, մենք ունենք այդպիսի հրթիռներ, որ կարող ենք վերացնել ամբողջությամբ։ Նորից ասվում է՝ չանենք, որովհետև միջազգային հանրությունը ինձ կմեղադրի, կասի, որ ադրբեջանական զոհերի թիվը շատ-շատ է։

Մյուսը զեկուցում են, որ կարող ենք մենք խփել Բաքվի նավթահանքերին, և երկիրը պահել մթության մեջ, նորից այսօրվա ղեկավարը չի թողնում: Եվ վերջապես առաջին 20 օրը մեր զինվորները պաշտպանում էին կյանքի գնով կանգնած և ցավոք սրտի վայ ղեկավարները հրաման են տալիս, թե՝ հետ քաշվեք:

Այդպես հանձնեցին ամբողջ Արցախը, այսօր էլ պայմանագիրը են ուզում կնքել, որի բովանդակությունը ոչ ոք չգիտի»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը:

Նա հայտարարեց, որ իշխանությունները պայմանագիր ունեն, որ 300 հազար ադրբեջանցիների պետք է բնակեցնեն Հայաստանում: