Եթե այս իշխանությունը կարողացավ խաբել, վերընտրվել, Հայաստանից նոր տարածքներ է հանձնելու ու շատ կոնկրետ այսպես կոչված այդ անկլավները, շարունակելու են կատարել Ադրբեջանի մնացած բոլոր պահանջները՝ փորձելու են սահմանադրություն փոխեն, Արցախի հարցը վերջնականապես փորձելու են փակել, ներազգային պառակտվածությունը հասցնելու են գագաթնակետին: Այս մասին Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Եթե կարողանան վերընտրվեն, երկրում տեղի է ունենալու մեկ մարդու իշխանություն: Այսինքն ըստ էության բռնապետություն է հաստատվելու։ Իշխանությունը ամբողջությամբ կենտրոնանալու է մեկ մարդու ձեռքում, բռնաճնշումները շարունակվելու են ու բոլոր այլախոհները ենթարկվելու են մեծ հալածանքների։ Երկրում ստեղծվելու է մեկ մարդու իշխանություն։ Այս իշխանության հիմնական կրեդոն, որ շարունակ ասում էին ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատություններ, այդպիսի բան գոյություն չունի, մեկ անձի բռնապետություն է լինելու: Մարդը, որ խոսում է խաղաղությունից, ինքը խաղաղության հետ առնչություն չունի, ինքը խաղաղության թշնամին է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



