Այսօր Հայաստանում անմակարդակ դիկտատուրա է ձևա...

Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը Երևանում այսօր հայտարարել է «Վերնատուն» ակումբի ստեղծման մասին: Այդ առիթով տեղի ունեցած համաժողովի բացմանը Վազգեն Մանուկյանն ասել է, որ ակումբում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ:

Վազգեն Մանուկյանն ասել է, որ «Վերնատուն» ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական ուժի ծրագրերը, քանի որ այն ապաքաղաքական կառույց է:

«Այսօր Հայաստանում անմակարդակ դիկտատուրա է ձևավորվում, և մենք պետք է կարողանանք թույլ չտալ դա»,-ասել է Վազգեն Մանուկյանը: