Այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան. Տ...

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան:
 
Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:
Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»: