Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային հա...

Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։

Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը։

Անհրաժեշտ է ունենալ բովանդակային, իրական քննարկումներ և վերլուծություններ ու դրանց վրա հիմնված հետևություններ կամ արդյունքներ,-նշել է նա։